Ռամոսն Էյբարի հետ խաղի ընթացքում զուգարան է շտապել

20:30 10.03.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի` «Էյբարի» (2:1) հետ խաղի 73-րդ րոպեին ինչ-որ բան է հաղորդել հանդիպման մրցավար Խոսե Մունուերա Մոնտերային և լքել խաղադաշտը: 

Իսպանացի պաշտպանը խաղադաշտ է վերադարձել 5 րոպե անց: Այդ ընթացքում կողմերը գոլ չեն խփել: 

Խաղից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաղորդել է, որ Ռամոսը շտապել է զուգարան,- գրում է «Marca»-ն: 

Հանդիպումից հետո Սերխիոն գրառում է կատարել թվիթերում. «Բնությունն է կանչում: Գնացի և եկա: Լիցքաթափվեցի: Խփեցինք գոլ: Հիմա գնում ենք տուն»: 

Share |

Լրահոս