Հայտնի է Արսենալ-Ուոթֆորդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

20:04 11.03.2018

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»:

«Զինագործների» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի լավագույն ֆուտբոլիստին: Լավագույնն է ճանաչվել չեխ դարպասապահ Պետր Չեխը, ով հետ է մղել 11 մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ այդ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Share |

Լրահոս