Բորուսիան Բատշուային դուբլի շնորհիվ հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին (տեսանյութ)

22:57 11.03.2018

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

Հանդիպման հաշիվը բացվել է 12-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ է դարձել հյուրերի ֆուտբոլիստ Մարկո Ռուսը: 75-րդ րոպեին Յովիչը հավասարեցրել է հաշիվը, սակայն երկու րոպե անց Միտշի Բատշուային կրկին առաջ է մղել տանտերերին:

90-րդ րոպեին հյուրերի երկրորդ գնդակը խփել է Դենի Բլումը: Ավելացված չորրորդ րոպեին Բատշուային դարձել է դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Այս հանդիպումից հետո «Բորուսիան» վաստակած 45 միավորով երրորդն է, իսկ «Այնտրախտը» 42 միավորով 5-րդն է:

 

Share |

Լրահոս