NHL. Օրվա երեք աստղերը

22:32 11.03.2018

Հոկեյի ազգային լիգայի (NHL) պաշտոնական կայքն ամփոփել է հերթական խաղային օրվա արդյունքները: Երեք աստղեր են դարձել երեք թիմեր:

Երրորդն է «Տորոնտոն», որը տնային հաղթանակների ռեկորդ է սահմանել «Պիտսբուրգին» պարտության մատնելուց հետո (5:2):

Երկրորդ աստղ «Վեգասը» հյուրընկալվող ակումբների ռեկորդ է սահմանել լիգայի նորեկների համար: Դա տեղի է ունեցել «Բաֆալոյին» հաղթելուց հետո:

Օրվա առաջին աստղն է «Տամպան», որն «Մոնրեալին» հաղթելու շնորհիվ առաջինն է մրցաշրջանում վաստակել 100 միավոր:

Share |

Լրահոս