Սոնի դուբլը նպաստեց Տոտենհեմի հաղթանակին (տեսանյութ)

21:54 11.03.2018

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»: 

Խաղի հաշիվը բացեցին տանտերերը: 7-րդ րոպեին աչքի ընկավ Ջունիոր Ստանիսլասը: «Խթանների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սոն Հին Մինը, մեկական անգամ աչքի ընկան Դելե Ալին և Սերժ Օրյեն: 

Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» 61 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: «Բորնմութը» 33 միավորով մնաց 12-րդ տեղում: 

«Բորնմութ»-«Տոտենհեմ»` 1:4

Գոլերը` Ստանիսլաս (7) - Ալի (35), Սոն (62, 87), Օրյե (90+1)

Share |

Լրահոս