Whoscored. Մխիթարյանը` Արսենալ-Ուոթֆորդ խաղի լավագույն ֆուտբոլիստ

20:36 11.03.2018

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 3:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»: 

Խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները:

Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով 8,8 գնահատականը: 

8,8 գնահատականը ստացել է նաև Պետր Չեխը, սակայն վերջինս զիջել է Մխիթարյանին վիճակագրական տվյալներով: 

Share |

Լրահոս