Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

14:23 12.03.2018

Հանգստյան օրերին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հանդիպումները:

Armsport.am-ն, ավանդույթի համաձայն, ընտրել է տուրի լավագույն ֆուտբոլիստին: Այս անգամ ընտրություն կատարելը բարդ էր, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ, մասնավորապես Դրիսա Դիարասուբան, Արտյոմ Սիմոնյանը, Օրբելի Համբարձումյանը բավականին լավ խաղացին:

Այնուամենայնիվ, Armsport.am-ի վարկածով տուրի լավագույնը «Արարատի» կիսապաշտպան Գևորգ Օհանյանն է:

Օհանյանը նաև տուրի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 1 գոլ և 2 գոլային փոխանցում: «Փյունիկի» հետ խաղում արարատցիները շանսերը շատ քիչ էին, սակայն Գևորգի նախ գոլը, ապա 2 գոլային փոխանցումները փրկեցին «Արարատին» պարտությունից:

Share |

Լրահոս