Ալեգրի. Ռեալը Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է

10:17 12.03.2018

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոստովանել է, որ չէր ցանկանա մրցել «Բարսելոնայի» կամ «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում.

«Ես հույս ունեմ, որ «Յուվենտուսը» կխուսափի ՉԼ-ի քառորդ եզրափակչում «Բարսելոնային» կամ «Ռեալին» հանդիպելուց: Այդուհանդերձ, կարծում եմ, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է: 

Ոչ մեկն այդպես շեշտը չի դնում մրցաշարի խաղերին նախապատրաստվելու վրա, ինչպես` նրանք»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում «Sports Mole»-ը:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» հաղթել է «Տոտենհեմին»: Թուրինում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ Լոնդոնում կայացած պատասխան խաղում թուրինցիները 2:1 հաշվով հաղթանակ են տարել:

Share |

Լրահոս