«Կան մարդիկ, ովքեր չեն մահանում». Երկրպագուների պաստառը նվիրված Աստորիին

12:15 12.03.2018

«Ֆիորենտինայի» երկրպագուներն Ա Սերիայի 28-րդ տուրի` «Բենևենտոյի» հետ խաղին հարգել են մարտի 4-ին կյանքից հեռացած իրենց ավագի` Դավիդե Աստորիի հիշատակը:

«Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտի խոտածածկին և տրիբունաներում պաստառներ են պարզվել, որոնք ուղղված են եղել 31-ամյա ֆուտբոլիստին:

Ամենամեծ պաստառի վրա գրված է եղել. «Կան մարդիկ, ովքեր չեն մահանում:

Կան պատմություններ, որոնք հավերժանում են: Բարի ճանապարհ, ավագ»:

Լռության րոպեից հետո, քանի դեռ ֆուտբոլիստները պահել էին «Չաո, Դավիդե» պաստառը, Ֆլորենցիան ներկայացնող ակումբի երկրպագուները օդ են բաց թողել փուչիկներ, որոնց վրա գրված են եղել Աստորիին ուղղված խոսքեր:

Լիգայի ղեկավարությունը թույլ չի տվել խաղն ընդհատել 13-րդ րոպեին, որպեսզի ծափահարություններով հարգեն այդ համարի ներքո հանդես եկած Աստորիի հիշատակը, բայց երկրպագուներն իրականացրել են այդ ակցիան.

Share |

Լրահոս