Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը դժգույն խաղով պարտվել է Կրամնիկին

20:59 12.03.2018

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանի առաջին համար Լևոն Արոնյանը անհասկանալի խաղով սպիտակներով պարտվել է ռուս Վլադիմիր Կրամնիկին: Հայ շախմատիստն իր պարտությունն ընդունել է 28-րդ քայլում:

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Արոնյանը խաղաղ ելք է կնքել չինացի Դին Լիրենի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Օրվա մյուս պարտիներում մրցում են հետևյալ զույգերը. 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)

Share |

Լրահոս