Առաջին խումբ. Լոռին և Արցախը հաղթեցին, Արարատ-Մոսկվա - Էրեբունի՝ 8:0 (տեսանյութեր)

15:51 12.03.2018

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում կայացան 5 հանդիպումները:

Առաջատար «Լոռին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շիրակ-2»-ի նկատմամբ: Վանաձորի թիմի գոլերը խփել են Աննան Մենսահը և Տինգա Տեին:

«Արցախը» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Փյունիկ-2»-ի դարպասը: Համլետ Ասոյանը տուգանայինից հիասքանչ հարվածով բացել է հաշիվը, այնուհետև դուբլ է ձևակերպել:

11 մետրանոցը դիպուկ է իրացրել Արթուր Գրիգորյանը, գրանցվել է նաև մեկ ինքնագոլ: Վերջին րոպեներին «Արցախի» նորել Ռամազան Իսաևը հաշիվը դարձրել է 5:0:

Երևանի «Արարատ-Մոսկվան» (նախկին «Ավան Ակադեմիա») 8:0 հաշվով հաղթել է հետնապահ «Էրեբունիին»: 

«Բանանց-2»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան-2»-ին, իսկ «Ալաշկերտ-2»-ը 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատ-2»-ի դարպասը:

Այս տուրից հետո «Լոռին» 38 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, հետապնդող «Արցախն» ունի 34 միավոր, «Արարատ-Մոսկվան»՝ 30:

«Արցախի» գոլերը «Փյունիկ-2»-ի դարպասը.

Share |

Լրահոս