Գոմեշ. Բարսելոնայում խաղալն ինձ համար դժոխքի է վերածվել

22:28 12.03.2018

Կատալոնական «Բարսելոնայի» պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը խոստովանել է, որ կորցրել է ինքնավստահությունը «կապտանռնագույնների» կազմում ելույթ ունենալու ընթացքում:

«Ինձ դաշտում վատ եմ զգում, դուր չի գալիս իմ խաղը: Առաջին կես տարին լավն էր, սակայն հետո ամեն ինչ փոխվեց: Հնարավոր է, որ ոչ համապատասխան բառ օգտագործեմ, սակայն սա ինձ համար վերածվել է դժոխքի, քանի որ ավելի մեծ ճնշում սկսեցի զգալ:

Հաճախ է լինում, որ չեմ ցանկանում դուրս գալ տնից, քանի որ փողոցում ինձ ճանաչում են մարդիկ և ես ամաչում եմ իմ խաղի համար: Փակվում եմ իմ մեջ, սակայն թույլ չեմ տալիս արտահայտել հիասթափությունը: Այդ պատճառով նման պահերի ոչ ոքի հետ չեմ խոսում»,- Գոմեշի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Share |

Լրահոս