Լեբրոն Ջեյմսի շքեղ փոխանցումը, որն անպայման պետք է դիտել (տեսանյութ)

16:12 12.03.2018

«Կլիվլենդ Կավալյերսի» գործերը վերջին շրջանում այնքան էլ լավ չեն ընթանում. վնասվածքները շատ են, թիմը վերջին 10 խաղից 6-ում պարտվել է, ներառյալ «Լեյքերսի» հետ այսօր կայացած խաղը (113:127), ինչի պատճառով «Կլիվլենդը» նահանջել է 4-րդ հորիզոնական:

Բայց Լեբրոն Ջեյմսը շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին:

Իր մեկ հայացքով Ջեյմսը «Լոս Անջելես Լեյքերսի» ամբողջ պաշտպանական գծին ցույց տվեց, որ փոխանցում կկատարի իր կողքին կանգնած Կայլ Կորվերին, և Բրուկ Լոպեսն ու Ջուլիսոն Ռենդլը շտապեցին փակել նրան:

Եվ Լեբրոնը հենց այդ պահին գնդակը շքեղ փոխանցմամբ հասցեագրեց օղակի մոտ միայնակ կանգնած Անտե Ժիժիչին, որին մնում էր միայն այն նետել ցանցը:

Share |

Լրահոս