ՄԼՍ-ում հաճախելիության ռեկորդ են սահմանել

22:56 12.03.2018

ՄԼՍ-ի Արևելյան գոտու երկրորդ տուրի՝ «Ատլանտա»-«Դի Սի Յունայթեդ» հանդիպումը լիգայի հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպմանը ներկա էր 72 035 հանդիսատես,- հաղորդում է ՄԼՍ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ ռեկորդը նույնպես սահմանվել է «Ատլանտայի» կողմից 2017 թվականի հոկտեմբերին կայացած «Տորոնտոյի» հետ խաղում՝ 71 874:

«Ատլանտայի» տնային ստադիոնն ունի 83 հազար երկրպագու:

Share |

Լրահոս