Մարսելը Միտրօղլուի գոլի շնորհիվ հաղթել է (տեսանյութ)

01:55 12.03.2018

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Թուլուզին»:

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Լուկաս Օկամպոսը: 7 րոպե անց Նդոմբե Մուբելեն հավասարեցրել է հաշիվը: 79-րդ րոպեին Կոստաս Միտրօղլուն հաղթանակ է պարգևել մարսելցիներին:

Այս հաղթանակի շնորհիվ «Մարսելը» վաստակել է 59 միավոր և երրորդ տեղում է, իսկ «Թուլուզը» 29 միավորով 17-րդն է:

 

Share |

Լրահոս