Օսկար. Ինձ համար մեկ է` աշխարհի առաջնությանը կմասնակցե՞մ, թե՞ ոչ. չեմ ցանկանում աղքատ լինել

10:44 12.03.2018

Չինական «Շանհայ ՍԻՊԳ» ակումբի կիսապաշտպան Օսկարը խոսել է Չինաստան տեղափոխության, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու մասին.

«Ինձ համար մեկ է` արդյոք աշխարհի առաջնությանը կմասնակցե՞մ, թե՞ ոչ:

Ինձ հաճախ են քննադատում Չինաստան տեղափոխության համար, բայց անձամբ ես մտածում եմ միայն իմ ընտանիքի և ապագայի մասին:

Չեմ ցանկանում աղքատ լինել, երբ արդեն ծեր կլինեմ, և ապրել միայն այն հիշողություններով, որ խաղացել եմ աշխարհի առաջնությունում»,- Օսկարի խոսքերն է փոխանցում լրագրող Մուտազ Չաեդեն «Թվիթերի» իր էջում:

Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Օսկարը «Շանհայ ՍԻՊԳ»-ի կազմում բոլոր մրցաշարերում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 
Share |

Լրահոս