Երևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը

14:33 12.03.2018

Մարտի 10-ից 11-ը Երևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 70 մարզիկներ Երևանից, ՀՀ Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից և Արցախի Հանրապետությունից:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Գոռ Մալյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, Սպիտակ), Արսեն Ղազարյանը (74 կգ, Վանաձոր), Դավիթ Գրիգորյանը (82 կգ, Արցախ), Գրիգոր Սահակյանը (90 կգ, Գյումրի), Գոռ Գյունաշյանը (100 կգ, Երևան) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ, Սպիտակ):

Share |

Լրահոս