Ավարտվել է հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը

11:24 12.03.2018

Մարտի 9-11-ը Երևանում տեղի է ունեցել գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել է 80 մարզիկ` Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերից:

Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ձևավորված ավանդույթի համաձայն հանրապետական խոշոր մրցաշարերում բարձր արդյունք ցույց տված մարզիկն արժանանում է արժեքավոր նվերի կամ խոշոր դրամական պարգևի` անձամբ Արթուր Հովհաննիսյանի կողմից:

Հայաստանի առաջնության «Լավագույն մարզիկի» կոչմանն ու դրամական պարգևին արժանացել է Լիլիթ Մկրտչյանը, ով առաջատար էր վազող թիրախ երկու ձևերում:

Նորմալ վազք վարժությունում նա խոցել էր 562 միավոր, իսկ խառը վազք վարժությանը՝ 369 միավոր: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է 2018 թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Մարգարյանին և նվիրել ոսկե շղթա:

Սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ են շնորհվել Սևակ Արշակյանին և Նարե Գաբրիելյանին: Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնութան հաղթող մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները արժանացել են դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի:

Մեդալների են արժանացել հետևյալ մարզիկները՝

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն 1-ին տեղ՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան), 2-ր տեղ՝ Սուրեն Բերյան, 3-րդ տեղ՝ Հրաչիկ Բաբայան,

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն 1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) 2-րդ տեղ՝ Ալլա Պողոսյան, 3-րդ տեղ՝ Անուշ Նալբանդյան

Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն 1-ին տեղ՝ Նորայր Առաքելյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան), 2-րդ տեղ՝ Երեմ Եղիազարյան, 3-րդ տեղ՝ Բենիկ Խլղաթյան

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն 1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ ՝ Նորայր Առաքելյան ), 2-րդ տեղ՝ Նարե Գաբրիելյան, 3-րդ տեղ՝ Մանան Ասլիկյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն 1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան), 2-րդ տեղ՝ Դավիթ Աբաջյան, 3-րդ տեղ՝ Գագիկ Զազարյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն 1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ ՝ Արմենակ Գալոյան), 2-րդ տեղ՝ Գոհար Վարդանյան, 3-րդ տեղ՝ Արուսյակ Գրիգորյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն 1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան), 2-րդ տեղ՝ Դավիթ Աբաջյան, 3-րդ տեղ՝ Հարություն Հարությունյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20 կրակոց վարժություն1-ին տեղ ՝Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան), 2-րդ տեղ՝ Գոհար Վարդանյան, 3-րդ տեղ ՝ Արուսյակ Գրիգորյան

Share |

Լրահոս