Բասկետբոլ. Ուրարտուն մեկնարկեց պարտությամբ

21:51 12.03.2018

Երևան-2800-ի շրջանակում Երևանի «Ուրարտուն» մեկնարկային խաղում 65:93 հաշվով պարտվեց Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի» ակումբին:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սերգեյ Բիկովը («Գազպրոմ Մոսկովսկի»), ով վաստակեց 22 միավոր:

Հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի վաղը՝ ժամը 20:00-ին Թեհրանի «Արարատ» ակումբի հետ:

Share |

Լրահոս