Կարիկը հաստատեց. անգլիացին մրցաշրջանից հետո կավարտի կարիերան

19:19 12.03.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան: 

Այս մասին տեղեկացնում է «Sportsmole.co.uk»-ը: 

Նշենք, որ Կարիկը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» 2006 թվականից: «Կարմիր սատանաների» կազմում նա 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, 2 անգամ դարձել է Անգլիայի լիգայի Գավաթակիր, 1 անգամ` Անգլիայի Գավաթակիր: 

Բացի այդ, Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կարողացել է դառնալ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գտել է Կարիկի փոխարինողին Իտալիայում: 

Share |

Լրահոս