ԱՊԼ-ում 7 տարի անց Չեխն առաջին 11 մետրանոց հարվածն է հետ մղել

17:08 12.03.2018

Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 30-րդ տուրում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:

Հանդիպման ընթացքում հյուրերի ֆուտբոլիստ Տրոյ Դինը չի կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը: Պետր Չեխը հետ է մղել հարվածը:

Վերջին անգամ դարպասապահը ԱՊԼ-ում 11 մետրանոց հարված էր հետ մղել 2011 թվականին փետրվարին, երբ հանդես էր գալիս «Չելսիում»:

Մինչև այս «Արսենալում» նրա դարպասին 16 անգամ էր 11 մետրանոց նշանակվել և բոլոր հարվածներն արդյունավետ էին եղել:

Share |

Լրահոս