Հավակնորդների մրցաշար. Երրորդ տուրի ուղիղ հեռարձակումը

16:00 12.03.2018

Բեռլինում ընթացքի մեջ է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Առաջին երկու տուրերում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր պարտիաներն ավարտել է ոչ-ոքիով: Արոնյանը խաղաղ ելք է կնքել չինացի Դին Լիրենի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Երրորդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը կլինի ռուս Վլադիմիր Կրամնիկը:

Առաջին երկու տուրից հետո Արոնյանը 1 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

Օրվա մյուս պարտիներում կմրցեն հետևյալ զույգերը

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)

 

Share |

Լրահոս