Ֆրանկ դե Բուր. Ափսոս, որ Ռեշֆորդի մարզիչը Մոուրինյուն է

13:44 12.03.2018

«Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը ափսոսանք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն աշխատում է Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ.

«Ափսոս, որ Ռեշֆորդի մարզիչը Մոուրինյուն է: Նա անգլիացի երիտասարդ խաղացող է, ում ժամանակ է հարկավոր և սխալվելու իրավունք: Մոուրինյուն այդպես չէ: Նրան արդյունք է հարկավոր:

Եթե Ռեշֆորդը մեկ-երկու վատ հանդիպում անցկացնի, ապա կհայտնվի պահեստայինների նստարանին: Ռեշֆորդը շատ երիտասարդ է ու անհավանական տաղադնավոր: Նրան խաղադաշտ դուրս գալ է հարկավոր»,- Դե Բուրի խոսքերը մեջբերում է «Daily Mail»-ը:

 

Share |

Լրահոս