Ջոկովիչ. Ես ընդհանրապես չպետք է այստեղ լինեի

13:58 12.03.2018

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Ինդիան Ուելսի մրցաշարի երկրորդ շրջանից դուրս մնալը.

«Ինձ թվում էր, թե սա կարիերայիս առաջին խաղն էր: Չկարողացա գտնել խաղի տեմպը ու թույլ հանդես եկա: Իրականում, վերջին մի քանի շաբաթներում ինձ այնքան էլ լավ չեմ զգում:

Լավ է, որ կարողացա խաղալ վիրահատությունից անմիջապես հետո, սակայն ինձ վատ եմ զգում: Պետք է հասկանայի՝ կարող եմ ինչ-որ բան անել կորտում: Մրցաշարից ոչինչ չէի ակնկալում: Թվում է, թե ես ընդհանրապես չպետք է այստեղ լինեի:

Շատ քիչ խաղեր եմ անցկացրել, այնպես որ ամեն ինչ տրամաբանական է: Դեռևս վստահ չեմ իմ ուժերին: Լուրջ ցավեր չունեմ, սակայն վախի զգացողություն մնացել է»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է Ինդիան Ուելսի մրցաշարի մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս