Դրոգբան հայտարարել է կարիերան ավարտելու մասին

22:07 12.03.2018

Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան նախատեսում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կախել խաղակոշիկները մեխից: 

40-ամյա հարձակվողի վերջին ակումբը կլինի «Ֆինիքս Ռայզինգը», որը հանդես է գալիս ԱՄՆ-ի երկրորդ լիգայում: 

«Ֆուտբոլն ինձ հաճույք է պատճառում: Բավականին ուշ եմ սկսել խաղալ լուրջ մակարդակով, բայց շատ եմ սիրել այս ամենը: Ինձ դուր է գալիս խաղացող-սեփականատիրոջ ներկայիս դերը:

Շուրջս շատ են երիտասարդները, որոնց ես կարող եմ ինչ-որ բան սովորեցնել: Սակայն այս մրցաշրջանն ինձ համար վերջինը կլինի: 40 տարեկան եմ, եկել է ժամանակը»,- նշել է Դրոգբան TF1-ի եթերում: 

Share |

Լրահոս