Ինդիան Ուելս. Ֆեդերերը շարժվում է առաջ, Ջոկովիչը՝ լքում պայքարը

12:54 12.03.2018

Մայամիում ընթանում է թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարը:

Երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսային, ով համաշխարհային վարկանիշում 67-րդն է:

Խաղն ավարտվել է 6:3 7:6 հաշվով և տևել է 1 ժամ 41 րոպե: Ֆեդերերը դարձել է 5 էյսի և մեկ բրեյք-փոինթի հեղինակ: Շվեյցարացու հաջորդ մրցակիցը կլինի սերբ Ֆիլիպ Կրայինովիչը:

Մրցաշարի երկրորդ շրջանից պայքարը լքել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:

Աշխարհի 13-րդ ռակետը 6:7, 6:4, 1:6 հաշվով զիջել է ճապոնացի Տարո Դանիելյուին, ով 109-րդն է համաշխարհային վարկանիշում: 2 ժամ 30 րոպե տևած պայքարում Նովակը 4 էյս է կատարել և երկու բրեյք-փոինթ իրացրել:

Share |

Լրահոս