Ֆեդերեր. Ցանկանում եմ պաշտպանել տիտղոսս Ինդիան-Ուելսում

00:49 12.03.2018

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ընդգծել է, որ ցանկանում է պաշտպանել իր տիտղոսն Ինդիան-Ուելսում, որը նա նվաճել էր անցյալ տարի: 

«Ես վշտացած եմ, որ Ռաֆա Նադալը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել Ինդիան-Ուելսի մրցաշարին: Հաճելի է վերադառնալ այստեղ աշխարհի առաջին ռակետի կարգավիճակով: Ինքս ինձ կարող եմ ասել, որ համարվում եմ աշխարհի լավագույն թենիսիստը:

Ես մրցաշարի գործող չեմպիոնն եմ, ինչը հավելյալ ճնշում է ինձ համար: Իմ գլխավոր նպատակը` տիտղոսի պաշտպանումն է: Հասկանում եմ, որ վաղ թե ուշ կորցնելու եմ դիրքս վարկանիշային աղյուսակում»,- 36-ամյա շվեյցարացու խոսքն է մեջբերում «Tennis World USA»-ն: 

Share |

Լրահոս