Իսլանդիայի ընտրանու առաջատարը կարող է բաց թողնել ԱԱ-2018-ը

18:26 12.03.2018

«Էվերթոնի» և Իսլանդիայի ազգային հավաքականի առաջատար Գուլֆի Սիգուրդսոնը ծանր վնասվածք է ստացել «Բրայթոնի» (2:0) հետ խաղում: 

Նախնական տվյալներով` ֆուտբոլիստը կապանների վնասվածք է ստացել: Ամենայն հավանականությամբ, Սիգուրդսոնը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը: 

Բացի այդ, Սիգուրդսոնը կարող է բաց թողնել Աշխարհի 2018թ. առաջնությունը: Կիսապաշտպանն այսօր խորացված բուժզննում կանցնի, ինչը կորոշի վնասվածքի լրջությունը: 

Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս