Լիվերպուլը Ռեալին հայտնել է Սալահի հրաժարագինը

15:14 12.03.2018

«Լիվերպուլը» Մադրիդի «Ռեալին» հայտնել է թիմի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի հրաժարագինը:

Անգլիական ակումբը որոշել է, թե որքան գումարի դիմաց բաց կթողնի իր առաջատարներից մեկին: «El Confidencial»-ը հայտնում է, որ մերսիսայդցիները ֆուտբոլիստի ծառայություններից կհրաժարվեն 160 մլն եվրոյի դիմաց:

«Սերուցքայինները» Սալահին տեսնում են որպես Գարեթ Բեյլին փոխարինող: Եթե տեղափոխությունն իրականանա, ապա տրանսֆերի արժեքը կարող է հասնել մինչև 180 մլն եվրոյի:

Սալահն այս մրցաշրջանի 29 խաղերում դարձել է 24 գոլի հեղինակ:

 

Share |

Լրահոս