Պոգբան բաց կթողնի Սևիլիայի դեմ խաղը

17:41 12.03.2018

Մարտի 13-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլիային»:

«Կարմիր սատանաների» առաջատար Պոլ Պոգբան շարունակում է վերականգնվել վնասվածքից: «The Telegraph»-ը հայտնում է, որ ֆրանսիացին բացակայում է թիմի մարզումներից ու մեծ է հավանականությունը, որ նա բաց կթողնի իսպանական ակումբի հետ մրցավեճը:

Պոգբան բացակայում էր նաև «Լիվերպուլի» հետ խաղում:

«Սևիլիայի» հետ առաջին մրցավեճն ավարտվել էր 0:0 հաշվով:

Share |

Լրահոս