ՊՍԺ-ի նախագահը կայցելի Նեյմարին ու կփորձի համոզել նրան մնալ ակումբում

13:18 12.03.2018

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին անհանգստացած է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի համար:

«Telefoot»-ը հայտնում է, որ բրազիլացին լրջորեն մտադիր է հեռանալ ակումբից: Այս պատճառով փարիզցիների նախագահը և սպորտային տնօրենը՝ Անտերու Էնրիկեն, առաջիկա օրերին կմեկնեն Բրազիլիա, որտեղ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից:

ՊՍԺ-ի ղեկավարները ցանկանում են համոզել Նեյմարին մնալ ակումբում: Ըստ «Diaro Sport»-ի՝ նրանք կբացատրեն հարձակվողին, որ թիմը կառուցվելու է իր շուրջ և թիմի մարզիչները նրա կարծիքը նույնպես հաշվի են առնելու թիմի կազմն ընտրելու ժամանակ:

Հիշեցնենք, որ վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ Նեյմարը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ»:

Share |

Լրահոս