ՊՍԺ-ի նախագահը մեկնել է Բրազիլիա Նեյմարի բանակցելու համար

01:09 12.03.2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին որոշել է անձամբ զրուցել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, ով լուրերի համաձայն՝ այլևս չի ցանկանում հանդես գալ ֆրանսիական ակումբի կազմում:

Առաջիկա օրերին նա կմեկնի Բրազիլիա, որտեղ հարձակվողն ապաքինվում է վնասվածքից:

Ֆրանսիական ակումբի ղեկավարը ցանկանում է իմանալ, արդյոք այդ տեղեկությունները հիմք ունեն: Եթե այդ տեղեկությունը հաստատվի, Ալ Խելաիֆին կփորձի համոզել Նեյմարին մնալ ևս 1-2 մրցաշրջան:

Share |

Լրահոս