Ռեյնան այսօր բուժզննում կանցնի Միլանում

14:10 12.03.2018

«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան հաջորդ մրցաշրջանից նոր ակումբ կունենա:

Իսպանացի դարպասապահն այսօր բուժզննում կանցնի «Միլանում»: Ամեն ինչ հաջող ընթանալուց հետո ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «ռոսոներիների» հետ ու ամռանը պաշտոնապես կդառնա միլանյան ակումբի խաղացող:

Ռեյնայի պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո և նոր ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

Share |

Լրահոս