Սարին վիրավորել է իրեն հարց տված լրագրողին

17:34 12.03.2018

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին «Ինտերի» հետ խաղից հետո վիրավորել է իրեն հարց տված լրագրողին.

«Արդյո՞ք այս ոչ-ոքիից հետո Ա Սերիայի չեմպիոն դառնալը դժվար չի լինի»,- ասել է լրագրողը, որին իտալացի մարզիչը մի քանի վայրկյան մտածելուց հետո պատասխանել է.

«Դուք կին եք ու գեղեցիկ եք և այս երկու պատճառը հաշվի առնելով ես Ձեզ չեմ ուղարկում գրողի ծոցը»,-ասել է Սարին:

Հիշեցնենք, որ «Նապոլին» այս պահին Իտալիայի առաջնությունում ըթնանում է երկրորդ հորիզոնականով՝ 1 միավոր զիջելով «Յուվենտուսին», ով մեկ խաղ պակաս է անցկացրել:

Share |

Լրահոս