Ուրալը պարտվել է, Հարոյանն ու Մանուչարյանը չեն մասնակցել խաղին

20:24 12.03.2018

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Եկատերինբուրգի «Ուրալին»: 

Տանտերերի կազմում խաղին հայտավորված էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և Էդգար Մանուչարյանը, սակայն նրանք մնացին պահեստայինների նստարանին: 

«Լոկոմոտիվի» կազմում հանդես եկող Արշակ Կորյանը նույնպես չմասնակցեց խաղին: 

Նշենք, որ «Ուրալը» 25 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: «Լոկոմոտիվը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 

Share |

Լրահոս