Վենգեր. Երկրորդ գոլից հետո մրցակիցը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, ինչը կբարդացներ մեր կյանքը

00:22 12.03.2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Ուոթֆորդի» նկատմամբ տարած (3:0) հաղթանակը: 

Հիշեցնենք, որ խաղի ընթացքում գոլով և գոլային փոխանցմամբ աչքի է ընկել «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Անչափ դժվար հանդիպում ստացվեց: Խփած երկրորդ գոլից հետո մրցակիցը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը: Եթե նրանք կարողանային օգտագործել իրենց հնարավորությունը, վստահ եմ, որ մենք դժվարություններ կունենայինք երկրորդ խաղակեսում: Դա կբարդացներ մեր կյանքը: 

Հիմա մենք պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում: Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, առջևում շատ կարևոր խաղեր կան»,- Վենգերի խոսքն է մեջբերում «BBC»-ն: 

 

Share |

Լրահոս