Էրերա. Փաստաթուղթ կստորագրեի, որի համաձայն Սիթին դառնար Անգլիայի չեմպիոն, իսկ մենք` ՉԼ-ի հաղթող

15:26 13.03.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ չի մտածում «Մանչեսթեր Սիթիի» նվաճումների մասին.

«Չեմ մտածում «Սիթիի» մասին, միայն` մեր: Չեմպիոնների լիգայում հաղթանակը մեզ համար անհավանական կլիներ, պարզապես` ահռելի նվաճում:

Բայց սկզբի համար պետք է հաղթահարել «Սևիլիայի»` շատ ծանր մրցակցի արգելքը:

Այդ իսկ պատճառով, եթե հնարավոր լիներ փաստաթուղթ ստորագրել, որի համաձայն «Սիթին» դառնա Անգլիայի չեմպիոն, իսկ մենք հաղթեինք Չեմպիոնների լիգայում, ես ուրախությամբ կստորագրեի այն»,- Էրերայի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սևիլիան» ոչ-ոքի են խաղացել (0:0), իսկ պատասխան խաղը կկայանա այսօր` մարտի 13-ին, «Օլդ Թրաֆորդում»:

 

Share |

Լրահոս