Արցախն ու Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն ընկերական խաղ կանցկացնեն

14:25 13.03.2018

«Արցախ» ֆուտբոլային ակումբը վաղը` մարտի 14-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նշենք` Հայաստանի Մ18 հավաքականի դարպասը պաշտպանում է «Արցախի» դարպասապահ Էրիկ Մելիքսեթյանը։

Հանդիպումը տեղի կունենա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15։00-ին:

Share |

Լրահոս