Բալոտելի. Մեծ հաճույքով կվերադառնամ Իտալիայի հավաքական

17:21 13.03.2018

Ֆրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է իր հնարավոր վերադարձն Իտալիայի հավաքական:

«Ոչինչ չգիտեմ հավաքական իմ վերադարձի մասին: Սիրում եմ Իտալիան, իսկ եթե հրավեր ստանամ, ապա մեծ հաճույքով կվերադառնամ:

Ավելի վաղ ինձ ընտրանի չէին հրավիրում երկու պատճառով: Դրանցից մեկը Կոնտեն էր, ով իրավացի էր՝ վատ էի հանդես գալիս այդ շրջանում:

Երկրորդ պատճառը Վենտուրան է, չեմ հասկանում, թե ինչու էր նա անտեսում ինձ»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է TMW-ը:

Share |

Լրահոս