Ռեալը պատրաստ է Բենզեմային վաճառել 50 մլն եվրոյի դիմաց

11:54 13.03.2018

«Ռեալը» պատրաստ է այս ամառ վաճառել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային, հայտնում է «Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդցիները ցանկանում են ֆրանսիացու վաճառքից 50 մլն եվրո ստանալ:

Տեղեկատվություն կա նաև այն մասին, որ նրանք ցանկանում են Բենզեմային ընդգրկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գործարքում:

Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Բենզեման Իսպանիայի առաջնությունում անցկացրած 22 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս