Կարագեր. Շոկի մեջ էի, երբ 1998 թվականին Մոստովոյը թքեց ինձ վրա

12:15 13.03.2018

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը, որն այժմ որպես փորձագետ աշխատում է բրիտանական «Sky Sports»-ում, պատմել է իր կյանքի մի դրվագի մասին, երբ իր վրա թքել է «Սելթայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը.

«Կարիերայիս ընթացքում ինձ վրա մեկ անգամ են թքել: Դա տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Գավաթի` «Սելթայի» հետ 1998 թվականին կայացած խաղում:

Դա արել է ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը: Ես ավելի շատ շոկի մեջ էի, քան` զայրացած, քանի որ պարզապես չէի կարողանում հավատալ, որ կարող է նման բան տեղի ունենալ»,- Կարագերի խոսքերն է փոխանցում «The Guardian»-ը:

Հիշեցնենք` ԱՊԼ-ի 30-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» (2:1) խաղից հետո Կարագերը թքել է մանկունիացիների երկրպագուի և նրա 14-ամյա դստեր ուղղությամբ:

Այդ արարքի համար Կարագերը կարող է հեռացվել հեռուստաընկերությունից:

Share |

Լրահոս