NBA. Չեմպիոնն ապահովել է իր տեղը փլեյ-օֆում

15:37 13.03.2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Սան Անտոնիոյի» պարտությունը «Հյուսթոնից» ապահովել է «Գոլդեն Սթեյտին» փլեյ-օֆի ուղեգիր:

Սթիվ Կերի թիմը երկրորդ տեղն է զբաղեցնում Արևմտյան գոտում: Անցկացրած 67 խաղում «Ուորիորզը» տարել է 61 հաղթանակ, կրել 16 պարտություն:

Ավելի վաղ փլեյ-օֆի ուղեգիր էին նվաճել Արևմտյան գոտու առաջատար «Հյուսթոնը», ինչպես նաև Արևելյան գոտու լավագույն թիմեր «Բոստոնը» և «Տորոնտոն»:

Նշենք, որ «Դալասը», «Սակրամենտոն», «Ֆինիքսը», «Մեմֆիսը», «Օռլանդոն» և «Ատալանտան» զրկվել են փլեյ-օֆին մասնակցելու հնարավորությունից:

Share |

Լրահոս