Կոուտինյոն նույնպես ցանկանում է Նեյմարի վերադարձը Բարսելոնա

16:45 13.03.2018

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հայտարարել է, որ կողմ է ֆրանսիական ՊՍԺ-ից հարձակվող Նեյմարի վերադարձին:

«Համաձայն եմ Ռակիտիչի հետ, ցանկանում եմ այստեղ տեսնել լավագույններին, իսկ Նեյմարը դրանց թվում է:

Նրա հետ խաղում եմ Բրազիլիայի հավաքականում, և դա մեծ պատիվ է: Հիանալի կլիներ, եթե Նեյմարը վերադառնար»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Share |

Լրահոս