Դավիդ Սիլվա. Տղաս շարունակում է պայքարել

10:32 13.03.2018

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ անցկացրած խաղից հետո (2:0), որում ինքը դուբլ է ձևակերպել, պատմել է, թե որքան լավ մարզավիճակում է չնայած անձնական խնդիրներին.

«Երբ ես խաղում եմ ֆուտբոլ, մոռանում եմ մնացած ամեն ինչի մասին: Ինձ լավ եմ զգում խաղի մեջ:

Ինձ համար դժվար է խոսել անձնական կյանքիս մասին, բայց հիմա տղաս շարունակում է պայքարել, աստիճանաբար նա իրեն լավ է զգում»,- ասել է Դավիդ Սիլվան «BBC»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` Սիլվան դեկտեմբերի վերջին բաց է թողել իր թիմի մի քանի խաղ կնոջ` վաղաժամ ծննդաբերության պատճառով:

Share |

Լրահոս