ԶԼՄ-ներ. Դոնարուման ամռանը կարող է հեռանալ Միլանից

15:03 13.03.2018

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հեռանալ ակումբից:

Ինչպես հայտնում է «Football Italia»-ն, երիտասարդ դարպասապահը վատ հարաբերությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ և ցանկանում է մեկ այլ թիմ տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ պայմանագրի կնքումը, որի մասին մոտ ժամանակներս պետք է պաշտոնապես հաղորդվի, մեծ մասամբ կապված է Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Իսպանացին, ինչպես սպասվում է, նոր մրցաշրջանում կդառնա թիմի առաջին համարը: Իտալացու տրանսֆերից «Միլանը» մտադիր է նվազագույնը 60 մլն եվրո ստանալ:

Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա դարպասապահն իտալական Ա Սերիայի 27 հանդիպման է մասնակցել:

Share |

Լրահոս