Էլբերի կարծիքով աշխարհի լավագույն հարձակվողը

17:48 13.03.2018

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ջովանե Էլբերը լեհ Ռոբերտ Լևանդովսկուն համարում է աշխարհի լավագույն հարձակվող:

«Այս պահին նա լավագույն կենտրոնական հարձակվողն է: Նա ունի բոլոր որակները: Ռոբերտը հիանալի է գործում երկու ոտքերով էլ, ինչպես նաև բազմաթիվ գոլեր է խփում գլխով:

Լևանդովսկին ունի ամեն ինչ: Բարդ է ասել, թե ինչն է նրա թերությունը»,- Էլբերի խոսքը մեջբերում է «Abendzeitung»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 39 խաղում Լևանդովսկին խփել է 37 գնդակ:

Share |

Լրահոս