Ֆաբրեգաս. Մեսսիին շատ դժվար կլինի կանգնեցնելը, բայց ես կփորձեմ

10:24 13.03.2018

«Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հնարավոր մրցակցությունը:

«Մեսսիին շատ դժվար կլինի կանգնեցնելը, բայց ես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի նա իրեն հարմարավետ չզգա և չկարողանա նորմալ կատարել իր աշխատանքը:

Այո, ես գիտեմ, որ Մեսսին ցանկանում է հաղթել, բայց ես ևս դա եմ ցանկանում: 

Մենք գտնվում ենք տարբեր թիմերում, և մեզանից յուրաքանչյուրն իր ակումբի համար լավագույնն է ցանկանում: Ամեն դեպքում, մենք հարգում ենք մեկս մյուսին»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում «Sports Mole»-ը:

Հիշեցնենք` թիմերի միջև Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա Բարսելոնայում մարտի 14-ին:

Share |

Լրահոս