ԶԼՄ-ներ. Գրիզմանը չի ընդունել Աթլետիկոյի` պայմանագիրը երկարաձգելու առաջարկը

13:14 13.03.2018

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի ընդունել իր ակումբի` նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը, հայտնում է «Le 10 Sport»-ը:

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն իր համար արդեն բնակարան է փնտրում Բարսելոնայում, իսկ կատալոնական ակումբը մտադիր է վաճառել մի քանի խաղացողի, որպեսզի միջոցներ հավաքի Գրիզմանին ձեռք բերելու համար:

Հարձակվողի գործող պայմանագրով սահմանված հրաժարագինը 100 մլն եվրո է կազմում:

Հիշեցնենք` ֆրանսիացի ֆուտբոլիստը 2014 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում», իսկ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման, դարձել է 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս