Գաբին` Գրիզմանի հնարավոր տրանսֆերի մասին. Բոլորը չէ, որ Աթլետիկոն իրենց սրտում են պահում

12:38 13.03.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Գաբի Ֆերնանդեսը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, թե թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մեկ այլ ակումբ տեղափոխվել.

«Նա առանձնահատուկ խաղացող է, և ամբողջ թիմը սիրում է նրան: Եթե Անտուանը որոշի հեռանալ ակումբից, մենք հարգանքով կվերաբերվենք նրա որոշմանը:

Ես չեմ կարող մարդկանց ստիպել սիրել ակումբը և հասկանում եմ, որ բոլոր խաղացողները չէ, որ «Աթլետիկոն» պահում են իրենց սրտում:

Դեռևս Գրիզմանը թիմում է և կռվում է այս ակումբի մարզաշապիկի համար, նա պաշտպանության է արժանի»,- Գաբիի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:

Հիշեցնենք` Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Share |

Լրահոս