Մոուրինյու. Ես ու Կոնտեն պետք է մոռանանք կոնֆլիկտի մասին և շարժվենք առաջ

13:53 13.03.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ իմաստ չի տեսնում «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտը շարունակելու մեջ:

«Մեր հարաբերություններում եղել են որոշ խնդիրներ, բայց հիմա մենք պետք է մոռանանք այդ մասին: Նա մարզում է «Չելսին», իսկ ես` «Մանչեսթեր Յունայթեդը»:

Սա մեր աշխատանքն է: Մենք պետք է հարգենք մեկս մյուսին և պարզապես շարժվենք առաջ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:

Հիշեցնենք` անգլիական Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղից առաջ (2:1) մասնագետները սեղմել են միմյանց ձեռքը:

Share |

Լրահոս